ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սևանում»․ Սուրենյանի հրապարակած կադրերն ու առաջիկա օրերի եղանակը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Սևանում»։


Երևանում հուլիսի 24-26-ը, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն էլ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։


Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։


Մարզերում հուլիսի 24-ի և 29-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը 28-ին և 29-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Պատահարներ