ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի Ելոուսթոուն ազգային պարկում գեյզեր է պայթել

ԱՄՆ–ի Ելոուսթոուն ազգային պարկում հզոր հիդրոթերմալ պայթյուն է տեղի ունեցել։ Գեյզերից կեղտի ու քարերի կտորներ են դուրս ժայթքել, պայթյունից հետո գոլորշին ամբողջությամբ սնտեսանելի է դարձրել պայթյունի վայրը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։


Ինչպես պարզաբանել է այգու մամուլի ծառայությունը, Biscuit Basin կոչվող ատրակցիոնի մի մասը գեյզերի պայթյունից հետո ժամանակավորապես փակվել է այցելուների համար։ Այն կբացվի, երբ անձնակազմն այն անվտանգ համարի։ Պայթյունը չի ազդել հրաբխային համակարգի վրա:


Yellowstone National Park-ը գտնվում է ԱՄՆ Վայոմինգ, Մոնտանա և Այդահո նահանգներում։ Այստեղ են գտնվում բազմաթիվ գեյզերներ և այլ երկրաջերմային առանձնահատկություններ, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ հրաբխային համակարգը՝ Ելոուսթոուն կալդերան, որը ձևավորվել է 630 հազար տարի առաջ ժայթքման արդյունքում:


Պատահարներ