Գեոմագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Վաղը՝ հուլիսի 24-ին, Երկրի վրա կսկսվի միջին ուժի գեոմագնիսական փոթորիկ: Այս մասին իրենց կայքում հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները։
Գիտնականները կարծում են, որ առավոտյան 30% հավանականությամբ, Երևանի ժամանակով մոտավորապես 07:00-ից երկրի վրա կսկսվի թույլ մագնիսական փոթորիկ (G1 մակարդակ), որը ժամը 10:00-ին կուժեղանա մինչեւ G2-ի միջին մակարդակ: Ենթադրվում է, որ ժամը 16.00-ին մագնիսական փոթորիկն ամբողջությամբ կհանդարտվի։
Առաջիկա գեոմագնիսական փոթորիկը կարող է առաջանալ նախորդ օրը տեղի ունեցած միջին դասի (m մակարդակի) Արևի մի քանի բռնկումների, ինչպես նաև երեքշաբթի, հուլիսի 23-ին ևս երկու բռնկումների պատճառով:
Մինչ այդ Կոլորադոյի եւ Մերիլենդի Նահանգների համալսարանների մի խումբ ամերիկացի գիտնականներ եկել էին այն եզրակացության, որ արեւային փոթորիկները կարող են սպառնալ ոչ միայն Երկրի ուղեծրային արբանյակներին եւ կապի համակարգերին, այլեւ խաթարել այլ կարեւոր ենթակառուցվածքի, այդ թվում՝ խողովակաշարերի աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Հուլիսի 22-ին,...
Հզոր մագնիսական փոթորիկներ են մոտենում․ ինչ է սպասվում
Այսօր և առաջիկա երկու օրերին կդիտվի երկրի լարված մագնիսոլորտ։ Մոտ ժամանակներում Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկներ են...
Արևային բռնկումներ են սպասվում․ ինչի վրա կարող է ազդել
Ըստ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ մութ պլազմայի ժայթքումները, որոնք հայտնի են որպես սառը արևային բ...
Երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանի տարածքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմո...