Արևային բռնկումներ են սպասվում․ ինչի վրա կարող է ազդել
Ըստ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ մութ պլազմայի ժայթքումները, որոնք հայտնի են որպես սառը արևային բռնկումներ, 60% հավանականություն ունեն Երկրի վրա ռադիո անջատում առաջացնելու այս շաբաթ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ բռնկումը կարող է ազդել ռադիոյի, ավիացիայի և արբանյակային հաղորդակցությունների վրա, եթե այն տեղի ունենա մինչև ուրբաթ օրը:
Ինչպես նշվում է հոդվածում, այսպես կոչված «սառը» արևային բռնկումները, որոնք բնութագրվում են ավելի ցածր ջերմաստիճանով, քան «տաք» բռնկումները, աստղաֆիզիկոսների կողմից լուրջ ուսումնասիրության առարկա են դարձել միայն վերջին տասնամյակում։ Նրանք արտադրում են միկրոալիքային ճառագայթում նույնքան հզոր, որքան տաք բռնկումները և առաջացնում են գիրոսինքրոտրոնային ճառագայթման ավելի բարձր գագաթնակետային հաճախականություն՝ ճառագայթման հատուկ տեսակ, որը պատասխանատու է բռնկման ժամանակ ինտենսիվ և կործանարար ռադիո արտանետման համար:
Մինչ այս՝ հուլիսի 19-ին, Բիրմինգհեմի համալսարանի բրիտանացի գիտնականները մեր աստղից բխող ձայնային ազդանշաններում հայտնաբերել էին արեգակնային ակտիվության հաջորդ 11-ամյա ցիկլի առաջին նշանները։ Այս մասին ասվում էր Թագավորական աստղագիտական ընկերության (RAS) կայքում հրապարակված հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Հուլիսի 22-ին,...
Հզոր մագնիսական փոթորիկներ են մոտենում․ ինչ է սպասվում
Այսօր և առաջիկա երկու օրերին կդիտվի երկրի լարված մագնիսոլորտ։ Մոտ ժամանակներում Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկներ են...
Գեոմագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Վաղը՝ հուլիսի 24-ին, Երկրի վրա կսկսվի միջին ուժի գեոմագնիսական փոթորիկ: Այս մասին իրենց կայքում հայտնել են Ռուսաստանի գի...
Երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանի տարածքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմո...