Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում
Երկրաշարժ Վրաստանի Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 12։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 45.95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջանի քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հզոր մագնիսական փոթորիկներ են մոտենում․ ինչ է սպասվում
Այսօր և առաջիկա երկու օրերին կդիտվի երկրի լարված մագնիսոլորտ։ Մոտ ժամանակներում Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկներ են...
Երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանի տարածքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմո...
Գեոմագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Վաղը՝ հուլիսի 24-ին, Երկրի վրա կսկսվի միջին ուժի գեոմագնիսական փոթորիկ: Այս մասին իրենց կայքում հայտնել են Ռուսաստանի գի...
Արևային բռնկումներ են սպասվում․ ինչի վրա կարող է ազդել
Ըստ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ մութ պլազմայի ժայթքումները, որոնք հայտնի են որպես սառը արևային բ...