Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 22–ի ցերեկը կլինի 32-34 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օ...
ՍԱՏՄ-ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...