Կարկուտ, հորդառատ անձրև․ առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-17-ը առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում հուլիսի 15-19-ը գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-24, երեկոյան՝ 23-25 աստիճան։

Պատահարներ