ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում միգրանտ-տաքսիստների փոխրաձգություն է տեղի ունեցել

Մի խումբ մարդիկ կրակ են բացել Պետերբուրգում։ Ընդ որում՝ նրանցից երկուսը զինված են եղել ինքնաձիգներով, իսկ մեկը՝ ատրճանակով։ Ընդ որում՝ հայտնի չէ՝ զենքը մարտական է եղել, թե տրավմատիկ։ Դեպքի վայր է կանչվել ոստիկանությունը։ Նշվում է, որ հիվանդանոցներից տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:


Սանկտ Պետերբուրգում երեք ներգաղթյալի ոստիկանություն են տեղափոխել հրաձգության հետ կապված կոնֆլիկտից հետո: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությանը։


«Դեպքի վայրում «հակամարտության» մասնակիցներ չեն հայտնաբերվել։ Հիվանդանոցներից տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - նշել են ոստիկանությունում։ Այնտեղ հավելել են, որ ձերբակալվել է 1990, 1995 և 2000 թվականներին ծնված երեք տղամարդ։ Այժմ նրանց ստուգում են տեղի ունեցածին մասնակցության համար։


Ավելի վաղ պետերբուրգցի դպրոցականը կրակ էր բացել դպրոցի պատուհանների վրա։

Պատահարներ