Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի դաշինքին
Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նրանց խոսքով՝ Հունգարիայի վարչապետը լիագումար նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ նույնպես հրաժարվել է միանալ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու խոստումներին։
Գործակալությունը հայտնում է, որ որոշ առաջնորդներ քննադատել են Օրբանի խոսքերը, իսկ նրանցից մեկը նշել է, որ «Հունգարիայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչու Ուկրաինան պետք է դաշինքի մաս կազմի»:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ դաշինքի ներսում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Բուդապեշտը կարծում է, որ դաշինքին Կիևի անդամակցությունը ոչ թե կուժեղացնի, այլ կթուլացնի կազմակերպության միասնությունը, նշել է նա։ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունեցել հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: Ամփոփիչ հռչակագրում արտացոլվել է Կիևի աջակցությունը «եվրատլանտյան ամբողջական ինտեգրման անշրջելի ճանապարհին, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցությունը»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Արևմտյան երկրների ամենամյա օգնությունն Ուկրաինային կազմել է 40 մլրդ եվրո։ ՆԱՏՕ-ն նախատեսում է 2025 թվականին առնվազն նույն գումարի աջակցություն տրամադրել: Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի աշնանը, դաշինքին անդամակցելու ձգտումն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրության մեջ։ Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակեցրել է, որ դաշինքին երկրի անդամակցության ընթացակարգը առաջ կընթանա միայն հակամարտության ավարտից հետո:
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի աշնանը, դաշինքին անդամակցելու ձգտումն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրության մեջ։ Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակեցրել է, որ դաշինքին երկրի անդամակցության ընթացակարգը առաջ կընթանա միայն հակամարտության ավարտից հետո:
Մոսկվան դատապարտում է Կիևին ռազմական օգնությունը և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը սպառնալիք է համարում ազգային անվտանգության համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողության պատճառներից մեկը համարել է Ուկրաինայի հաշվին դաշինքի ընդլայնման ծրագրերը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...