Քաղաքականություն
Քննարկվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու եզակի հնարավորություն ունի. The National Interest
Edita
Հայկական անցակետում թույլ չեն տալիս անցնել սահմանը․ Վրաստանից մանդարին ներմուծողները ահազանգում են
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Mariam Z.
«Թել-Սել»-ը` «Սասնա Ծռեր»-ին ֆինանսապես աջակցելու հայտարարությունների մասին
WRed