ԱԺ–ն վերջնականապես հաստատեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը
«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեց։ Իշխող«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 58 կողմ ձայնով հաստատեց այն։
«Հարցի պատասխանը, թե ինչ է լինելու նախագծի ընդունումից հետո, ստանալու ենք բյուջեի նախագծում։ Իրագործումը տեղի է ունենալու հունվարի 1–ից` կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնենք»,– ասաց նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյանը։
Ինչպես հայտնի է,«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են «Առաջին ալիքը»` որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։
Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Առաջին ընթերցման ժամանակ նախագծի հեղինակներից Թագուհի Ղազարյան ասել էր, որ «Շողակաթ» ՀԸ–ի փակումը ո՛չ մտահոգություն է, ո՛չ էլ կարծիք, քանի որ իրենք այդ նպատակի մասին հայտարարել են։
Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում է գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը:
Նմանատիպ հոդվածներ
Հայիթիում հանցավոր խմբավորումները վերահսկում են երկրի մայրաքաղաքի մոտ 80%-ը
Հայիթիում հանցավոր խմբավորումներն արդեն վերահսկում են երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի տարածքի մոտ 80%-ը: Այս մասին գրում...
Խոշոր չափի տուգանք՝ առանց վարորդական վկայականի, մեքենա վարելու դեպքում. ՆԳ փոխնախարար
Նախատեսում ենք որպես վարչական իրավախախտում բոլոր այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի վարորդն ի սկզբանե վարելու իրավուն...
Ուկրաինան հնարավորություն չունի հետ բերել Ղրիմը.Պենտագոն
Ուկրաինական ուժերը դժվար թե կարողանան առաջիկայում հետ գրավել Ղրիմը Ռուսաստանից. այս մասին գաղտնի ճեպազրույցում Պենտագոնի...
Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով. Փաշինյան
Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն դեռ շարունակվում է։...