Քաղաքականություն

Բարեկամների միջև փոխանցումների վրա 300 հազար դրամի սահմանաչափ կդրվի. Թունյանը՝ հայտարարագրման մասին

Marine 1 րոպե 879 դիտում
Բարեկամների միջև փոխանցումների վրա 300 հազար դրամի սահմանաչափ կդրվի. Թունյանը՝ հայտարարագրման մասին

Եկամուտների հայտարարագրման համակարգում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվեց, եթե մարդը ՌԴ-ում խնայած միջոցներից 320 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլի է փոխանցում իր քրոջը կամ իր տատին, պապին, կոնկրետ այս դեպքում նոյեմբերի 1-ից գործող օրենսդրական փոփոխությամբ այդ գումարները հայտարարագրման ենթակա լինելո՞ւ են, թե՞ ոչ:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Ընտանիքի անդամներից դուրս՝ բարեկամների միջև՝ հորաքույր, մորաքույր, ընկերոջ հորաքույր, այդ տիպի փոխանցումների վրա ՊԵԿ-ի առաջարկությամբ սահմանաչափ է դրված: Այդ պահին 300 հազար դրամ է,- ասաց նա և հավելեց,- հիմնական շահարկումը եկամուտները հարկելու վերաբերյալ էր, ու այստեղ ուզում եմ նշել, որ այդ եկամուտները հարկման ենթակա չեն, չեն եղել և չեն լինելու»:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթի նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ քաղաքացիների, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիրը լրացնելիս համակարգում նախատեսվող փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հիմնականում նվազեցվող եկամուտներն են, այսինքն՝ հարկման ենթակա չեն, ուստի ծնողի և երեխայի, քույրերի և եղբայրների, ամուսինների միջև դրամական փոխանցումները հայտարարագրելու կարիք չկա. խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250