ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հնդկաստանում ավարտվել է «դարի հարսանիքը». դրա համար ծախսվել է 600 մլն դոլար

Ընտանիքի ղեկավարը (և համատեղության կարգով փեսայի հայրը) Մուկեշ Ամբանին` Հնդկաստանի խոշորագույն Reliance Industries հոլդինգի սեփականատերը, որը հիմնականում զբաղվում է նավթի և գազի արդյունահանմամբ, ինչպես նաև նավթավերամշակմամբ: Forbes-ի վերջին հաշվարկներով՝ Մուկեշ Ամբանիի կարողությունը գնահատվում է 124 միլիարդ ԱՄՆ դոլար:


Ամբանին երեք երեխա ունի։ Բոլորը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հոր ընկերությունում։ Անանտը երեխաներից կրտսերն է։ Նշենք, որ Անանտի ավագ քրոջ հարսանիքի համար ընտանիքը ծախսել է 100 միլիոն դոլար։


Հարսնացուն՝ Ռադիկա Մերչանտը, նույնպես ունևոր ընտանիքից է։ Չնայած նրա հոր կապիտալը շատ ավելի համեստ է, այն գնահատվում է ընդամենը 90 միլիոն դոլար: Հարսնացուի հայրը՝ Վիրեն Մերչանտը, Encore Healthcare-ի սեփականատերն է, որը դեղահաբեր է պատրաստում հնդկական դեղագործական արդյունաբերության համար: Ռադիկան ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։



Նորապսակները ծանոթացել են դեռևս 2017 թվականին՝ ընդհանուր ծանոթների շնորհիվ։ Սկզբում նրանք շփվում էին որպես ընկերներ, բայց երբ Անանտը իմացավ, որ Ռադիկան, ինչպես ինքը, սիրում է հոգ տանել կենդանիների մասին, նա անմիջապես հասկացավ որ դա ճակատագիր է:


Անանտի և Ռադիկայի հարսանիքին հայտնի մարդկանց տեղատարափ էր: Ինչպես տեղական, այնպես էլ ամբողջ աշխարհից: Օրինակ՝ հիմնական տոնակատարությունից մի քանի օր առաջ նորապսակները հրավիրեցին ելույթ ունենալ Ջասթին Բիբերին։


Իսկ բուն հարսանիքին ներկա էին՝ Քիմ և Քլոե Քարդաշյանները, Մայք Թայսոնը, Ժան-Կլոդ Վան Դամը և այլ հայտնիներ:


Հարսանիքին ներկայացել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա տոնակատարությանը ժամանել է ընտանիքի հետ։


Անանդի և Ռադիկայի հարսանիքը տեղի է ունեցել ավանդական սովորույթներով։


Նշենք նաև որ, Մուկեշ Ամբանիի կինը՝ Նիտա Ամբանին, իր կրտսեր որդու հարսանիքին ապշեցրել է 100 կարատանոց դեղին ադամանդե վզնոցով։

Մումբայում բնակվող ոսկերիչների Kantilal Chhotalalпотратила թիմը ավելի քան 1000 ժամ է ծախսել վզնոցը պատրաստելու համար: 100 կարատանոց դեղին ադամանդը շրջապատված է դիմանկարային ադամանդներով։ Այն զուգակցված է 80 կարատանոց զմրուխտով եւ պարունակում է հինգ շարք շողշողացող սոլիտերներ, որոնք ձեւավորում են գեղեցիկ վզնոցը:

«Վզնոցի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 1000 ժամ ձեռագործ աշխատանք, եւ այն առանձնանում է գրավիչ՝ 100 կարատանոց դեղին ադամանդով եւ 80 կարատանոց զմրուխտով»,- Instagram-ում գրել են ոսկերիչները: Նա վզնոցը համադրել է դեղին ադամանդե ականջօղերով, որոնք ընդգծված են իդեալական կտրվածքով դիմանկարային ադամանդներով:





Պատահարներ