ՀԷՑ-ը՝ խոշոր հրդեհի հետևանքների վերացման ու որոշ զանգերի չպատասխանելու մասին
«Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները, ըստ նախնական կանխատեսման, կվերացվեն մինչև օգոստոսի 10–ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։
Հուլիսի 6-ին հայտնի էր դարձել, որ «Երևանի ՀԷԿ»–ում բռնկված հրդեհի հետևանքով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
«Երևանի ՀԷԿ 1»–ը պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը, և նրանից է սնվում Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։
«Այսօրվա դրությամբ այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն` եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից երկար են տևում»,– պարզաբանեցին ՀԷՑ–ից։
Ընկերությունից նշեցին, որ հաշվի առնելով վթարի մեծ ծավալները՝ մասնագետներն աշխատում են 24–ժամյա ռեժիմով, իսկ ՀԷՑ–ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող «1–80» զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, որի պատճառով բոլոր զանգերին հնարավոր չի լինում պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
Դանակահարություն է տեղի ունեցել Ջրվեժում. կան վիրավորներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբալակություններ Երևանում. հայտնաբերվել է զենք և թմրանյութ
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանութ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը...
Անհայտ անձինք պղծել են 12-13-րդ դարերի հուշարձանը
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Քոբայր վանակ...