Թուրքիայի նախագահը խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման ու «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի դրական ելքի դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լրագրողները Թուրքիայի առաջնորդին հարցրել են, թե արդյոք Անկարան կարող է դիտարկել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հնարավորությունը, երբ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրեն և տարածաշրջանում խաղաղ մթնոլորտ հաստատվի:
«Ինչու ոչ։ Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին այս հարցով։ Մենք պետք է բարձրացնենք բոլոր առագաստները աշխարհի համար: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն ձեռք կբերվի մոտ ապագայում։ Մենք ամբողջ սրտով աջակցում ենք այս խաղաղությանը։ Զանգեզուրի միջանցքի բացումը քայլ է, որը եզրափակելու է այդ խաղաղ համաձայնագիրը», - Վաշինգտոնից Անկարա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ այդ քայլերը «դրական ներդրում կունենան Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում բարեկեցության և խաղաղության համար»:
«Մենք ցանկանում ենք, որ նման դրական կողմերով որոշումները կայացվեն առանց հապաղելու»,- ասել Է Էրդողանը: Նրա խոսքով ՝ տարածաշրջանից դրական ազդակներ են ստացվում։
«Եվ մենք հույս ունենք, որ դրանք կվերածվեն լավ լուրերի։ Կարևոր է, որ այլ երկրներ ևս նմանատիպ մոտեցում ցուցաբերեն և իրենց ներդրումն ունենան խաղաղ գործընթացում, որպեսզի որքան հնարավոր է շուտ կայուն խաղաղություն հաստատվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման, ինչպես նաև բեռների ուղղակի ավիափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ գործընթացներ սկսելու վերաբերյալ ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Էնթոնի Բլինքենը փաստացի հնարավոր է համարել, որ Ռուսաստանին հարվածների տրամագիծը կփոխվի
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Ուկրաինան կարող է արագ կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության...