Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը կարճել է Ալեք Բոլդուինի դեմ չկանխամտածված սպանության գործը. դերասանն արտասվել է

ԱՄՆ–ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը կարճել է ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի դեմ գործը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. հոկտեմբերի 21–ին Բոլդուինը պատահաբա�…

ԱՄՆ–ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը կարճել է ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի դեմ գործը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. հոկտեմբերի 21–ին Բոլդուինը պատահաբար սպանել է 42–ամյա Գալինա Հաթչինսին «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզան ծանր վիրավորվել է։ Հունվարին Նյու Մեքսիկոյի նահանգի դատախազությունը Բոլդուինին և Գուտիերես–Ռիդին մեղադրանք էր ներկայացրել ոչ դիտավորյալ սպանության համար:


«Դատարանը բավարարել է Բոլդուինի փաստաբանների` գործը կարճելու միջնորդությունը՝ առանց վերանայման իրավունքի»,– հայտարարել Է դատավորը:


Դատավճռի հրապարակումից հետո Բոլդուինը սկսել է արտասվել դատարանի դահլիճում։


Փաստաբանները պահանջում էին կարճել գործը՝ նշելով, որ դատախազությունը թաքցրել է միջադեպի հետ կապված զենքի մասին տվյալները։ Դատարանի որոշմամբ` դատախազությունը չի կարողանա նույն ատյանին կրկին դիմել միևնույն մեղադրանքով։


Դատախազների պնդմամբ` Բոլդուինն անպատասխանատու պահվածք է ցուցաբերել նկարահանման հրապարակում հրազենի հետ վարվելիս և անփութություն է թույլ տվել զենքի անվտանգությունը ստուգելիս։


Դերասանի փաստաբաններն այս փաստարկները մերժել են՝ հայտարարելով, որ Բոլդուինին փոխանցված ատրճանակը, նկարահանումների մասնակիցների գնահատմամբ, լիովին անվտանգ է եղել։ Բացի այդ, նկարահանման հրապարակում հրազենի համար պատասխանատու երկու անձինք ավելի վաղ ընդունել են իրենց մեղքը:


Դատաքննության ընթացքում Բոլդուինը պնդել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, այլ միայն քաշել է հրահանը, ինչը կարող էր պատահաբար կրակոց հրահրել։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զnհվեցին, զոhվելուց հետո էլ մարմինները գերի մնացին. Արցախում հուղարկավորված զոhերի հարազատները կառավարության մոտ են

Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250