Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ վարորդը տեղում մահացել է, կա տուժած
Արարատի մարզում` Գետազատ գյուղի վարչական տարածքում, առավոտյան ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ն էլ` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակի վրայով և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։
Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել Է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, տուժածի ինքնությունը պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է` վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)...
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին
Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Սյունիքի մարզային փրկարարական վ...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...