Ռազմական

Իսրայելը հարձակվել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա. ՑԱԽԱԼ

Իսրայելը հարձակվել Է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա. ՑԱԽԱԼ
Իսրայելցի զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության…

Իսրայելցի զինվորականները պաշտոնապես հայտարարել են, որ հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների վրա։


Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածը հասցվել է այն շրջանին, որտեղ գտնվող խաղաղ բնակիչների շրջանում թաքնվել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամները:


«Իսրայելի պաշտպանության բանակի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ գործողության ընթացքում, որը հիմնված է ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարությունը և Իսրայելի օդային ուժերը հարված են հասցրել այն շրջանին, որտեղ քաղաքացիական անձանց թվում եղել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ և ևս մի քանի ահաբեկիչներ։ Հարվածը հասցվել է ծառերով և շինություններով շրջապատված բաց տեղանքին», - ասվում է հայտարարության մեջ։


ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ հարվածը հասցվել Է Ալ-Մավասի շրջանին, որտեղ, ըստ ճշտված հետախուզական տվյալների, գտնվել են ՀԱՄԱՍ-ի մարտական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը և ՀԱՄԱՍ-ի տեղի բրիգադի հրամանատար Ռաֆիա Սալյամուն:


Սակայն նրանց մահվան փաստն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250