Զելենսկին հայտնել է, թե պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից քանի գերի է վերադարձել
Գերիների փոխանակման շրջանակներում Ռուսաստանից Ուկրաինա է վերադարձել 3310 գերի։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կողմերը 50-ից ավելի փոխանակումներ են իրականացրել։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Նրա խոսքով ՝ ուկրաինական իշխանությունները բոլոր տեսակի ուղիներ են փնտրում բոլոր գերիներին տուն վերադարձնելու համար։
«Մենք շարունակում ենք ուղիներ փնտրել ռուսական գերությունից յուրաքանչյուրին ազատելու համար՝ մեր բոլոր զինվորականներին և քաղաքացիական անձանց, մեծահասակներին և երեխաներին», – ընդգծել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմի վերահսկողությա տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոկոլ բնակավայրը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ...
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի հաստատմանը. CNN
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելո...
Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհվել է Արմեն Առուշանյանը
Արմեն Առուշանյանը զոհվել է Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ, հայտնում է Ռուսաստանում Հայերի միությունը։...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ և ցավակցել քանդված տան բնակիչներին
ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից...