ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեպի Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում․ հայտնի է պատճառը

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում` օդանավի անսարքության պատճառով։ Այս մասին գրում է SHOT Telegram ալիքը։


Հաղորդվում է, որ «Ютэйр» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևան պետք է թռչեր հինգշաբթի օրը՝ ժամը 20:50-ին։


Վայրէջքը տեղի է ունեցել ժամանակին, ինքնաթիռը շարժվել է դեպի թռիչքուղի, իսկ հետո վերադարձել տերմինալ։


Աղբյուրի փոխանցմամբ՝ ուղեւորներին մոտ երկու ժամ պահել են տոթ սրահում։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է եղել և մարդկանց հեռացրել են ինքնաթիռից։ Telegram ալիքի տվյալներով՝ շատ ուղևորներ չեն հասցրել Երևանից նախատեսված մյուս թռիչքներին։ Հաղորդվում է, որ Ютэйр ավիաընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցել տոմսերի արժեքը։