ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան 120 ոչ սթափ վարորդ, 3300 խախտում․ ինչ է կատարվել Վարդավառին
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին Վարդավառի տոնակատարության շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ։ Հայտնաբերվել են նաև չամրակապված վարելու՝ 813, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով վարելու՝ 170, արագության գերազանցման՝ 255, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգատգործելու՝ 65 և հեռախոսից օգտվելու՝ 64 իրավախախտում։
Պարեկային ծառայությունը հորդորում է լինել օրինապահ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. իրավախախտում կատարած վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են․ 24News
Ազատության պողոտայի 12/1 հասցեում ընթանում է շենքի շինարարություն, ինչը հարուցել է տեղի բնակիչների բողոքը։ 24News-ին տրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգերի միջոցով խաբեություն է տարածվում: «Նոր տարափ է սկսվել։ Շատ սիրուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե երեք օր ջուր է կտրվել, խախտում է. ՀԾԿՀ նախագահ
Երկար ժամկետով ջուր չունենալը կանոնների խախտում է: Այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրանջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր են տարածվել «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքից
Համացանցում նոր կադրեր են հրապարակվել «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքից։ Ավելի վաղ հայտնել էինք...