ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալը. նա տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկված Տ. Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ մինչ այդ եղել է Երևանի փոխքաղաքապետ։






Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)...
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին
Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Սյունիքի մարզային փրկարարական վ...