ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ վերջինիս իրականացրած ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։
Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի սուվերենությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ «Դա նշանակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում և պատժամիջոցների կիրառում պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են չարաշահումների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Կոնգրեսականներն ընդգծում են՝ այն պահին, երբ առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բայդենի ադմինիստրացիան պետք է ապահովի, որպեսզի Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերադարձնելը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին, որպեսզի նրանք կարողանան միջազգային երաշխիքների ներքո վերադառնալ իրենց տներ։ «Հաշվետվողականությունը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջ...