Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մոսկվայում և Պեկինում, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ ներկայացնելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մանրամասները և ներկայացնելով Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ խմբագիրները փաստաթուղթը ստացել են եվրոպացի մի պաշտոնյայից, որը ցանկացել է անհայտ մնալ։
Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, որտեղ Հունգարիայի վարչապետն այցելել էր Մոսկվայից հետո։ Փաստաթուղթն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։
Ըստ նամակի՝ Կրեմլը վստահ է, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինն Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գնահատում է ամսական 40-50 հազար մարդ։ Սակայն, միևնույն ժամանակ, նա չի նշել ռուսական կորուստների թիվը։
«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարի գաղափարը»,- գրել է Օրբանը։
Միևնույն ժամանակ, Մոսկվան, նրա խոսքով, պատրաստ է «դիտարկել հրադադարի ցանկացած առաջարկ, որը չի ծառայի որպես ուկրաինական ուժերի գաղտնի վերաբաշխում և վերախմբավորում»։
Օրբանի խոսքով՝ ինքը Պուտինի հետ քննարկել է, այսպես կոչված «չին-բրազիլական խաղաղության պլանը» (Չինաստանի և Բրազիլիայի միջև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման ընդհանուր համաձայնագրերը)։ Ըստ Հունգարիայի վարչապետի՝ «ռուսական կողմի քննարկում է այս ծրագիրը»։
Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է հանդես գա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղարար գործընթացներ սկսելու նախաձեռնությամբ։
«Եթե մենք չկարողանանք զսպել կամ կասեցնել այս գործընթացը (Ուկրաինայի պատերազմը.-Խմբ.), ապա առաջիկա երկու ամիսների ընթացքում մենք ականատես կլինենք ավելի դրամատիկ կորուստների և ռազմական իրադարձությունների առաջնագծում, քան երբևէ», - ասվում է Օրբանի նամակում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջ...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...