Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում «Բերիլ» փոթորիկը 8 զոհի պատճառ է դարձել, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

ԱՄՆ-ին պատուհասած «Բերիլ» փոթորիկը Տեխաս և Լուիզիանա նահանգներում 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Տեխասում ավելի քան 2,5 միլիոն տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ «Արմենպրես»-ի…

ԱՄՆ-ին պատուհասած «Բերիլ» փոթորիկը Տեխաս և Լուիզիանա նահանգներում 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Տեխասում ավելի քան 2,5 միլիոն տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։


Էլեկտրական հոսանքի վերականգնումը կարող է օրեր կամ նույնիսկ շաբաթներ տևել, ինչը վտանգ է ստեղծում Տեխասի բնակչության համար, որոնք ուժգին տապի պայմաններում չեն կարող օգտվել օդորակման համակարգից։


Փոթորիկն իր հետ բերել է տեղատարափ անձրևներ և ուժգին քամիներ։ Փողոցներով սկսել են գետեր հոսել, քամիներն էլեկտրագծեր և ծառեր են տապալել, որոնք ընկել են տների, ճանապարհների և մեքենաների վրա։


Իր գագաթնակետի պահին «Բերիլը» դասվել է ռեկորդային՝ 5-րդ աստիճանի ուժգնության փոթորիկների շարքին, սակայն աստիճանաբար քամիների ուժգնությունը նվազել է։ Չնայած դրան՝ փոթորիկը կարող է հեղեղումներ և պտտահողմեր առաջացնել երկրի խորքերը շարժվելիս։


«Բերիլն» Ատլանտյան փոթորիկների սեզոնի ընթացքում ԱՄՆ հասած առաջին փոթորիկն է։ Մինչև ԱՄՆ հասնելն այն ավերածություններ էր արել Կարիբյան ավազանի երկրներում՝ ևս 8 մարդու մահվան պատճառ դառնալով։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը

Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերն...

Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250