Ոչ ոք չի խոստացել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե ոչ ոք չի խոստացել, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին նա հայտարարել է CBS-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 10, այլ ոչ թե 2 կամ 3 տարուց։
«Ոչ ոք չի ասել՝ հենց 10 տարի հետո, բայց ակնհայտ է, որ Ուկրաինային ընդունելու հարցը շատ լուրջ է»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ հարկավոր է անել, Ուկրաինային տրամադրվող աջակցության ակտիվացումն է, որպեսզի Կիևը «կարողանա հաղթել»։
«Սա նախապայման է Ուկրաինայի՝ ապագա ցանկացած անդամակցության համար»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Ֆրանսիայում ձախ դաշինքը հավակնում է կառավարություն ձևավորել. Der Spiegel
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում անսպասելիորեն առաջատար դարձած ձախ դաշինքը հավակնում է կառավարություն կազմել։...
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ հրաժարական կտա, բայց կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նոր կաբինե...
Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնա...