Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի լուծել Եվրոպան
Եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին նախագահ ԴոնալդԹրամփը, Ուկրաինայի խնդիրը ստիպված կլինի...
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը
Դատարանը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով որոշումը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի...
Լվովում գնդակահարել են Գերագույն ռադայի նախկին պատգամավորի
Լվովում գնդակահարել են Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնին, հայտնել է քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զի...