Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ հրաժարական կտա, բայց կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նոր կաբինետ չի ձևավորվել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։
Նշվում է, որ նախնական կանխատեսմամբ` կուսակցական կոալիցիաներից ոչ մեկը ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում։
Թարմացված կանխատեսման համաձայն՝ առաջատարը ձախ կուսակցությունների կոալիցիան է, երկրորդում՝ նախագահամետ «Միասին հանուն հանրապետության» կուսակցությունը, երրորդում՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելի «Ազգային միությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Ֆրանսիայում ձախ դաշինքը հավակնում է կառավարություն ձևավորել. Der Spiegel
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում անսպասելիորեն առաջատար դարձած ձախ դաշինքը հավակնում է կառավարություն կազմել։...
Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնա...
Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Ընտրությունների թարմացված տվյալներ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ն...