Ֆրանսիայում ձախ դաշինքը հավակնում է կառավարություն ձևավորել. Der Spiegel
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում անսպասելիորեն առաջատար դարձած ձախ դաշինքը հավակնում է կառավարություն կազմել։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
«Մենք պատրաստ ենք կառավարել երկիրը», - ասել է Ժան-Լյուկ Մելանշոնը հեռուստատեսային տեսախցիկների առջև առաջին կանխատեսումից րոպեներ անց: Մելանշոնը ձախ պոպուլիստական La France Insoumise (LFI - Չնվաճված Ֆրանսիա) կուսակցության առաջնորդն է, որը ձախերի դաշինքի մաս է կազմում։
Մելանշոնը սուր քննադատության է ենթարկել նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կառավարության աշխատանքը։ Մակրոնը պետք է ընդունի իր պարտությունը, ասել է նա։ Ընտրությունները «հստակ հաստատեցին» դա։
Վարչապետ Գաբրիել Աթալն այժմ պետք է տեղ ազատի ձախերի դաշինքից մեկի համար: Ձախերը ցանկանում են իրականացնել իրենց ողջ ծրագիրը։
Այս երեկո Էմանուել Մակրոնը չի ցանկանում մեկնաբանություն անել։ Նախագահն այժմ վերլուծում է ընտրությունների արդյունքները և կսպասի «ամբողջական պատկերին», նախքան հաջորդ անհրաժեշտ որոշումները կայացնելը, հայտարարել է Ելիսեյան պալատը։
Ըստ հայտարարության` Ֆրանսիայի գործող նախագահը հարգելու է ֆրանսիացի ժողովրդի որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կտա
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ հրաժարական կտա, բայց կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նոր կաբինե...
Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնա...
Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Ընտրությունների թարմացված տվյալներ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ն...