Քաղաքականություն

Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Ընտրությունների թարմացված տվյալներ

Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Ընտրությունների թարմացված տվյալներ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։Նշվում է, որ այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ)…

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։


Նշվում է, որ այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ 


Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։


Նշենք, որ  Ֆրանսիայում կուսակցական կոալիցիաներից ոչ մեկը ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում, հայտնում են լրատվամիջոցները։


 Թարմացված կանխատեսման համաձայն՝ առաջատարը ձախ կուսակցությունների կոալիցիան է, երկրորդում՝ նախագահամետ «Միասին հանուն հանրապետության» կուսակցությունը, երրորդում՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելի «Ազգային միությունը»։



Նմանատիպ հոդվածներ

Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԼՂ–ում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին սկանդալ է ԵՄ–ի համար. ԵԽ պատգամավոր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250