Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի հաստատմանը. CNN
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ իսրայելական աղբյուրին։
«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կարծես թե գտնվում են հրադադարի և պատանդների ազատման շուրջ համաձայնության եզրին»,- ասվում է հոդվածում:
Աղբյուրը մանրամասնում է, որ իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը հնարավորություն կտա հակամարտության երկու կողմերին սկսել մանրամասն բանակցություններ: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությունը։
Իսրայելի վարչապետի գրասենյակը և իսրայելական հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում էր պատանդների փոխանակման առաջարկին ՀԱՄԱՍ-ից պատասխան ստանալու մասին։
Պատասխանը փոխանցվել է միջնորդների միջոցով։ Մինչ այս՝ մայիսի 31-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել էր Գազայի հատվածում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված նոր ծրագրի պայմանները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմի վերահսկողությա տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոկոլ բնակավայրը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ...
Զելենսկին հայտնել է, թե պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից քանի գերի է վերադարձել
Գերիների փոխանակման շրջանակներում Ռուսաստանից Ուկրաինա է վերադարձել 3310 գերի։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Բելգորոդ և ցավակցել քանդված տան բնակիչներին
ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդ, որտեղ ուկրաինական զորքերի հրթիռից...
Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհվել է Արմեն Առուշանյանը
Արմեն Առուշանյանը զոհվել է Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ, հայտնում է Ռուսաստանում Հայերի միությունը։...