ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա զոհ և վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 6–ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորը` Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի Պ.-ն տեղում մահացել է, իսկ «Opel»-ի մյուս ուղևորները` Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Համբարձում Պ-ն, 21-ամյա Սամվել Ա.ն և 8-ամյա Նորիկ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:






Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին)...
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...