Գիշերային վազք, համերգ, փակ փողոցներ. Երևանում կնշեն Սահմանդրության օրը

Հուլիսի 4-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի «Tricolor Yerevan Night Run» գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` սկսած ժամը 21:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը:


Արդեն ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները և փակ կմնան մինչև վազքի ավարտը:


Պետական և ազգային արժեքների հանրահռչակման «Մենք» հիմնադրամը տեղեկացնում է՝ գիշերային վազքը կազմակերպվում է 2,5 և 5 կիլոմետր սահմանչափով։ Գիշերային վազքով մեկնարկում են ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնակատարության ծրագրերը:


Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Ժամը 19:00-ից կփակվեն Հանրապետության հրապարակը, Ամիրյան փողոցը և Մաշտոցի պողոտան:


Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանանիներ և երիտասարդներ` մոտ 4,500-6,000 մասնակից:


Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, Երևանի երկքում երեք պտույտ կգործի ՀՀ զինված ուժերի «ՄԻ 17» ռազմական ուղաթիռը` եռագույն դրոշով:


Հուլիսի 5-ին ժամը 20։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կիրականացվի ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ՝ «Aristocrat Orchestra»-ի և «Katil» խումբի մասնակցությամբ, որը կավարտվի ժամը 22։00-ի սահմաններում։


Հուլիսի 5-ին` ժամը 19:00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տեղի կունենա տոնական համերգ։

Քաղաքականություն

Պատահարներ