Երբ կդադարեն տեղումները․ առաջիկա օրերի եղանակը
Այսօր Հայաստանի առանձին հատվածներում հորդառատ անձրևներ են սպասվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` որոշ հատվածներում անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Այդ ժամանակ նաև քամին կուժգնանա (19-24մ/վ): Առանձին վայրերում նաև կարկուտ կտեղա։
Տեղումները կդադարեն հուլիսի 4-ին։
Երեկվանից օդի ջերմաստիճանը նվազել է 2-3 աստիճանով, այն 8-10 աստիճանով աստիճանաբար կբարձրանա հուլիսի 4-5-ին։ Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, առանձին հատվածներում` հորդառատ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 25-27, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։

Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Այսօր մահացած զինծառայողը մորն օգնելու համար էր մեկնել ծառայողության․ նա տան ավագ զավակն էր
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հե...
Ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողը վերջ է տվել կյանքին․ ուշագրավ մանրամասներ․ ArmLur
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր մահացած պայմանագրային զինծառայողն ամուսնացած չէր, ապրում էր հարազատների հետ։ Դեպքը...
Պայմանագրային զինծառայող է զոհվել․ հայտնի է ինքնությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է․«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամաս...