ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդատար ավտոբուսը բախվել է գնացքին. կան զոհեր և վիրավորներ. Սլովակիա
Սլովակիայում մարդատար ավտոբուսը բախվել է գնացքին: Հետևանքով յոթ մարդ զոհվել է, առնվազն հինգը վիրավորվել են, հաղորդում է Սլովակիայի շտապ բժշկական օպերատիվ կենտրոնը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 27-ին, Նովե Զամկի քաղաքի մոտ, որը գտնվում է Սլովակիայի հարավ-արևմուտքում։ Գնացքը Պրահայից Բուդապեշտ էր գնում։ Արտակարգ դեպքի պատճառն անհայտ է։ Բոլոր մահացածները ավտոբուսի ուղեւորներ էին։
Դեպքի վայր է ուղարկվել հինգ շտապօգնության մեքենա և երեք փրկարարական ուղղաթիռ, ասվում է օպերատիվ կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջված գնացքի վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. մանրամասներ` ՌԴ-ում տեղի ունեցած վթարից
Կոմիում շրջված գնացքի վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցեր...