ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շրջված գնացքի վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. մանրամասներ` ՌԴ-ում տեղի ունեցած վթարից
Կոմիում շրջված գնացքի վագոնի տակ տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի հարցերով Արեւմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Քննիչները նրան հայտնաբերել են Ինտա-Ուգոլնի հատվածում դեպքի վայրը զննելիս։
Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոններ գծերից դուրս են եկել Կոմիի Ինտա-1-Ուգոլնի հատվածում նախորդ օրը Մոսկվայի ժամանակով 18:12-ին: Միջադեպի հետեւանքով տուժել է 46 մարդ։
Դա տեղի է ունեցել գնացքի Ինտա կայարանից մի քանի րոպե անց։ Այս գնացքը բաղկացած էր 14 վագոնից։ Փորձագետները երկաթուղային վթարի նախնական պատճառ են անվանել երթուղու խարխլումը, որն առաջացել է առատ տեղումների պատճառով։
Միջադեպը հանգեցրել է գնացքների երթեւեկության դադարեցմանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Երթևեկության անվտանգության և երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը» հոդվածով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմանում 21-ամյա ՌԴ քաղաքացի Արամ Սիմոնյանն իր վարա...
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Գրիգոր լուսավորիչ փողոցում ընթացքի մեջ գտնվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդն ու ուղեւորը տարբեր աստիճանի այրվածքներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդատար ավտոբուսը բախվել է գնացքին. կան զոհեր և վիրավորներ. Սլովակիա
Սլովակիայում մարդատար ավտոբուսը բախվել է գնացքին: Հետևանքով յոթ մարդ զոհվել է, առնվազն հինգը վիրավորվել են, հաղորդում է...