Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝
Հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով: