Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան՝ ամառային-ձմեռային կլինի. Կատվալյան
Նախորդ շաբաթ Երևանում աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 38-ական տեխնիկայով, փողոցների մաքրությունն իրականացվել է 17 ջրցան, 6 փոշեկուլ մեքենաներով, ինչպես նաև աշխատանքների իրականացման համար շահագործվել է 8 տրակտոր:
Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցությանն ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 306 սանմաքրման աշխատակիցներ, որոնք կազմում են գրանցված աշխատակիցների 89 տոկոսը»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ սանմաքրման աշխատակիցների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկել։
«Տեխբնութագիրն ամբողջությամբ պատրաստ է, քննարկենք միանգամից ձմեռային և ամառային տարբերակներով ոնց ենք դնում և ըստ դրա մրցույթ հայտարարենք: Ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, կարծում եմ՝ առանց ֆինանսական միջոցների կդնենք, հետո նոր ֆինանսավորումը կլինի»,- պատասխանեց Կատվալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...