«Էս շաբաթ ավարտեք, մյուս շաբաթ էլ ասեք` վսյո, աշխատում ենք». Ավինյանը` փոսալցման մասին
Երևան քաղաքում փոսալցման աշխատանքների հետ կապված 4 վարչական շրջանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են, առաջիկայում նորերը կկնքվեն։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
«Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են։ Այսօր նոր պայմանագրեր կկնքենք ու կշարունակենք մեր փոսալցման աշխատանքները Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Այդ հատվածներում ծավալներ ունենք»,– ասաց Հարությունյանը
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը նշեց, որ տեխհսկողության հետ կապված իրենց մոտ խնդիր կար, բայց նախկին տեխզննողի հետ արդեն պայմանագիրը լուծել են։
«Հիմա դիմել ենք մեկ անձից գնում կատարելու, նոր մարդկանց հետ պայմանագիր կնքելու համար, որ աշխատանքները շարունակենք։ Մեզ մոտ 2 անգամ քանդել ենք տվել տոմետներն ու եզրաքարերը, լավ չէին արել, մենք էլ աշխատանքները չէինք ընդունել, գումարն էլ չենք տվել»,– ասաց Հակոբյանը։
Տեխհսկողության հետ կապված Կենտրոն վարչական շրջանում նույնպես խնդիրներ են առաջացել, այստեղ էլ պատրաստվում են մեկ անձից գնման տարբերակով պայմանագիր կնքել այլ կազմակերպության հետ։
Ավինյանը հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանին, որպեսզի խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։
«Էս շաբաթ ավարտեք, որ մյուս շաբաթ էս հարցը տրվի ու ասվի` ունենք տեխհսկող, աշխատում ենք»,– ասաց Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...