Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվն աճել է
Դաղստանում ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Նախնական տվյալներով՝ նրանց թվում են անվտանգության 15 աշխատակիցներ։ Զոհվել են նաև մեկ քահանա, եկեղեցու պահակ և երեք անհայտ անձ։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին։ Կոմիտեն հաստատել է, որ բոլոր հարձակվողները սպանվել են:
«Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման արդյունքում ժամը 08:15-ին Դաղստանի Հանրապետության Մախաչկալայի և Դերբենտի վարչական սահմաններում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը», - ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...