Թրամփը ռեստորանում թողել է 500 դոլար թեյավճար և կտրոնի վրա հարկերի մասին գրառում կատարել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Ֆիլադելֆիայում քարոզարշավի ժամանակ 500 դոլար թեյավճար է թողել «Tony and Nick’s Steaks» ռեստորանում և կտրոնի վրա գրել է «թեյավճարի իջեցված հարկերը», հայտնում է Fox Business-ը։
«Նախկին նախագահ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում անակնկալ կանգ է առել «Tony and Nick’s Steaks»-ում: Հաղորդվում է, որ Թրամփը մեծ տպավորություն է թողել ոչ միայն իր 500 դոլար թեյավճարով, այլև նրանով, թե ինչ է գրել անդորրագրի վրա»,- նշված է նյութում։
Անցյալ շաբաթ Լաս Վեգասում կայացած հանրահավաքում Թրամփը ընտրողներին խոստացավ, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իր առաջին առաջնահերթությունը կլինի չեղյալ համարել թեյավճարների հարկերը՝ ժամանցի արդյունաբերության աշխատողների եկամտի հիմնական աղբյուրը: