ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրիվոյ Ռոգը թունավոր ծխով է ծածկվել․ ինչ է հայտնի

Կրիվոյ Ռոգում ուժեղ ծուխ է ArcelorMittal կոքսաքիմիական գործարանի տարածքից։ Քաղաքը ծածկվել է թունավոր ծխի ամպով, վատացել է օդի որակը։


ArcelorMittal-ում պարզաբանել են, որ արտադրական հզորությունների վթարային անջատում է տեղի ունեցել։


«Այսօր ժամը 5-ի սահմաններում տեղի է ունեցել արտաքին էներգահամակարգից մի շարք արտադրական հզորությունների հանկարծակի անջատում։


Աշխատակիցները ստիպված են եղել դիմել մի շարք ճգնաժամային տեխնոլոգիական գործողությունների՝ արտադրական սարքավորումների պահպանման, մասնավորապես՝ կոքսիմիական արտադրության սարքավորումների պահպանման և աշխատողների անվտանգության ապահովման համար», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։


Ընկերությունում հավելել են, որ էներգամատակարարումը վերսկսվել է, իրավիճակը վերահսկելի է։





Քաղաքականություն