Իսրայելի ՊՆ ղեկավարը մեկնել է Վաշինգտոն. հայտնի է ինչ է քննարկվելու
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մեկնել է Վաշինգտոն, որտեղ իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումների ժամանակ մտադիր է քննարկել իրավիճակը Լիբանանի հետ սահմանին, հակամարտությունը Գազայի հատվածում, ներառյալ «երրորդ փուլը» անկլավում ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այդ հանդիպումների ընթացքում ես նախատեսում եմ քննարկել Գազայի եւ Լիբանանի զարգացումները։ Մենք պատրաստ են ցանկացած գործողությունների, որոնք կարող են պահանջվել Գազայում, Լիբանանում եւ այլ շրջաններում», - ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել է Գալանտը, որի արտահայտությունները տարածել է Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը նշել է, որ «անցումը երրորդ փուլին (ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո - խմբ.) Գազայի հատվածում մեծ նշանակություն ունի»։ «Ես կքննարկեմ այս անցումն ԱՄՆ պաշտոնյաների հետ», - շարունակել է Գալանտը: «Ես գիտեմ, որ մենք ԱՄՆ - ի հետ սերտ համագործակցության կհասնենք նաեւ այս հարցում», - հավելել է նա՝ նշելով, որ «ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպումները վճռորոշ նշանակություն ունեն այս պատերազմի համար (Գազայի հատվածում)»:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հավելել են, որ «ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում Գալանտը կքննարկի ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների վերադարձն ապահովելու ջանքերը եւ տարածաշրջանային կայունության հասնելու համար անհրաժեշտ միջոցները»: «Այն նաև կանդրադառնա ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության եզակի ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուժերի ավելացման, հզորության պրոյեկտման և տարածաշրջանում Իսրայելի որակական առավելության պահպանման ջանքերին», - հավելել են ՊՆ-ում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ-ին՝ Իսրայելին որոշ սպառազինությունների մատակարարումների ենթադրյալ դադարեցման կամ հետաձգման համար: Վաշինգտոնը կտրականապես մերժել է Իսրայելի վարչապետի այս եզրակացությունները՝ դրանք որակելով անհիմն։
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և ար...
Վիետնամի ԱԳՆ-ն Պուտինի այցից հետո ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր է անվանել
Վիետնամ Պուտինի այցից առաջ Հանոյում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել մյուս երկրներին հնարավորություն չտալ ՌԴ նախագահին առաջ տ...
Սերբիայի նախագահը կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և իրավիճակի վատթարացմանը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՆԳՆ-ին կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և ապահովել բոլոր անհրաժեշտ պահ...