Պատահարներ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի ավտոմեքենաներ
Julya
Հունիսի 20-ին ուժեղ քամու հետևանքով վնասվել է նաև Երևան քաղաքի Գյուիքևխվյան փողոցի բազմահարկ շենքի տանիքը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, թիթեղյա տանիքը պոկվել և մոտ 200-300 մետր շպրտվել էր ու ընկել փողոցով երթևեկեող ավտոմեքենայի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հաղորդվում է նաև, որ քամու հետևանքով պոկվել էին նաև շենքի հատվածի որոշ քարեր, ու վնասել էին բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ:
Ժամանել էին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Նշվում է, թե ով է փոխհատուցելու քաղաքացիներին պատճառված վնասը, քաղաքացիները իրենք նույնպես չգիտեին:







Նմանատիպ հոդվածներ
«Volkswagen»-ը բախվել է հողաթմբին ու մի քանի պտույտ շրջվել. կա երկու վիրավոր, 2 տարեկան երեխան մահացել է
Julya
Ինչ վիճակում են Լոռու մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածները
Julya
Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում
Julya
Նուռնուսի ամառանոցներից մեկի լողավազանում դիակ է հայտնաբերվել
Julya