Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ը, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու են Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։
«Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ը՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ը՝ հակառակ ուղղությամբ։ Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է:
Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Որոշ ժամանակով դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հա...
Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևա...
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի...