«Այդ ամենը սկանդալ է». Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին
Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը սպառնում է չշարունակել մասնակցությունը Եվրո-2024-ին, եթե ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ չկիրառի Խորվաթիայի եւ Ալբանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների դեմ Խորվաթիա - Ալբանիա հանդիպման (2:2) ժամանակ այդ թիմերի ֆանատների «Սպանի՛ր սերբերին» վանկարկումների համար, հաղորդում է sportklub.n1info.rs-ը։
«Այդ ամենը սկանդալ է։ Սերբիայի ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ-ից պահանջում է ամենակոշտ պատժամիջոցները, այլապես մենք չենք շարունակի մեր մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Դա իսկական սկանդալ է, եւ մենք չենք ցանկանում, որ դա կրկնվի»,- ասել է Սերբիայի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Յովան Շուրբատովիչը։
Խմբային փուլի առաջին տուրում Սերբիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Անգլիայի թիմին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայ...
Ինչո՞ւ հայ մարմնամարզիկները հրաժարվեցին մասնակցել ԲՐԻԿՍ–ի խաղերին
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության թիմը դուրս է եկել ԲՐԻԿՍ–ի խաղերից, քանի որ կազմակերպիչները խախտել են պայմանավոր...
Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելո...
Մբապեն տեսողության հետ խնդիրներ ունի. Դիդյե Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ խոսել է հարձակ...