Հայտնի է, թե ՌԴ-ում ինչն է հարյուրավոր մարդկանց թունավորման պատճառ եղել
150 մարդու թունավորման պատճառը լոբի պահածոներն են եղել: Հենց դրա մեջ էլ առաջացել է բոտուլինում, որը թունավորել է մարդկանց։ Ըստ Baza-ի, բոտուլիզմի գործով կալանավորվել են Kitchen on the District ընկերության հիմնադիր Անտոն Լոզինը, որակի բաժնի ղեկավար Մաշկովան, ինչպես նաև Savon-K ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Շինը։ Նրանք կասկածվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ արտադրելու և վաճառելու մեջ։
Նախաքննության տվյալներով՝ խնդիրը եղել է հենց լոբին, որով պատրաստում են աղցանը։ Բայց դեռ պարզ չէ՝ խախտվե՞լ են պահեստավորման նորմերը, թե՞ հումքն անմիջապես եղել է անորակ։ Այժմ Savon-K ընկերության գրասենյակը կնիքվել է, լոբին առգրավվել է ստուգման։ Քննիչները խուզարկել են նաև Savon-K-ի տնօրեն Անատոլի Շինի բնակարանը և տարել փաստաթղթեր, համակարգիչներ և հեռախոսներ՝ հետագա հետաքննության համար։
Բոտուլինումի տոքսինը հայտնվել է «Lobio լոբիով» աղցանի մեջ, որը վաճառվել է «Kitchen on the District»-ի կողմից Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Նիժնի Նովգորոդում և Կազանում։ Բոլոր այս մարզերում կան թունավորվածներ, նրանց ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը։ Տասնյակ մարդիկ ծանր վիճակում են։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...
Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց...