Գործարկվում է Երևան-Բաթում-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթում-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։
«Գնացքը Երևանից Բաթում մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում՝ www.railway.am:
2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12 %-ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...
Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց...