Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն. մանրամասներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։
Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մասին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։
Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...