Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի նոր անդամը նշել Է դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարին

ՆԱՏՕ-ի նոր անդամը նշել Է դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարին
ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Նիդեռլանդների պաշտոնաթող վարչապետ Մարկ Ռյուտեն: Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ ղեկավարի անունը հայտնել է Ֆինլանդիայի նախագահ…

ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Նիդեռլանդների պաշտոնաթող վարչապետ Մարկ Ռյուտեն: Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ ղեկավարի անունը հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդ Ստուբբը, հաղորդում Է Reuters-ը:


ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորություններն ավարտվում են այս տարվա հոկտեմբերի 1-ին: Նրա պաշտոնին, բացի Ռյուտեից, հավակնում է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը:


Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը բողոքել էր, որ Ռուսաստանն իրեն խանգարել է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Քաղաքական գործչի խոսքով՝ Մոսկվան իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, որպեսզի եվրոպացիներին ազդանշան ուղարկի, որ Կալլասը հակառուսական սադրիչ է:

Նմանատիպ հոդվածներ

Ինձ ասում էին՝ քաղաքացու ձեռքը պոկվել է, նման բան չկա, մատերից 3-ը հեռացվել են, բայց եթե հատուկ միջոցը գետնից չվերցներ, նման բան տեղի չէր ունենա․ Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250